Արտաքին 5 տարի առաջ - 10:51 08-05-2021

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին ավարտել գերիների փոխանակումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ ավարտին հասցնել գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Կոչ ենք անում կողմերին շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ անում նրանց միջոցով հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը»,-ասվում է Լինդեի գրառման մեջ։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան