Արտաքին 5 տարի առաջ - 12:24 15-05-2021

Իրանը Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել

Тasnim news-ը հայտնում է, որ Իրանն ուշադիր հետևում է զարգացումներին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և շեշտում է երկու հարեւան երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը :

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է վերջին մի քանի օրերի իրադարձություններին երկու հարեւան երկրներ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին»,- ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Իրանը հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի՝ երկու կողմերի խոհեմությամբ եւ խաղաղ ճանապարհով,- ասել է նա:- Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտում է տարածաշրջանում կայունության եւ հանգստության պահպանման անհրաժեշտությունը և երկու կողմերին էլ կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել սրացումից եւ հարգել երկու երկրների սահմանները»:

Խաթիբզադեն հայտնել է Իրանի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրների միջեւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ վերջին վեճի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով