Տեսանյութ 3 տարի առաջ - 13:14 31-03-2023

Թշնամու դիմաց դնում եք սահմանապահ ուժեր ու «էստի համեցեք» եք ասում․ սա Փաշինյանի հերթական գարնանային «նվերն» էր․ Չալաբյան

Տեղ-Աղավնո ճանապարհահատվածում հայկական զինված ուժեր չկային։ Դա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի հատվածն է, որն սկսվում է ՀՀ սահմանից և գնում է փաստացի մինչև Ստեփանակերտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեղ-Աղավնո ճանապարհահատվածից հայկական զինված ուժերը դուրս բերելուն, ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ուրիշ բան է տեղի ունեցել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը տեղաշարժվել է դեպի հարավ՝ Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր գյուղ, և այդ հատվածում, որը իրենք բացել են, տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր։

Այդ ամեն ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ակնհայտ սադրանքի պայմաններում։ Այսինքն, դա պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին, տեղի է ունեցել մարտի 30-ին։ Դա տեղի է ունեցել պրոպագանդիստական աղմուկ-աղաղակի պայմաններում, երբ իրենք ցույց են տվել, որ իրենց տանկերը կմտնեն Ստեփանակերտ, իրենք դա ներկայացրել են որ պես հերթական նվաճում։ Ցավալին հետևյալն է․ քանի որ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ԶՈՒ-ն էլ իրեն է ենթարկվում, նրանք, ըստ էության, կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել, եր երբ էդ հատվախում տեղակայվում էր ադրբեջանական ԶՈւ-ն, նրանք տեղակայվեն այնտեղ, որտեղից ռուսներն են դուրս եկել։ Փոխարենը նրանք տեղակայվել են ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի տարածքում՝ բնակիչների ցանած արտերում։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումներից մեկն է։ Ինքը եթերում եգիպտացորեն է ուտում, կակաչ է ցանում, աղբ է հավաքում, էդ ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն մտնում է ՀՀ Տեղ համայնքի տարածք՝ բացարձակ անարգելք»։

Oragir.News-ի հարցին՝ նշվել է, որ այդ հատվածում զինված ուժերի փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքեր, այրդյո՞ք սադրանքների դեպքում սահմանապահ զորքերը կարող են պաշտպանել ՀՀ սահմանը, Չալաբյանն ասաց․ «Բնականաբար չեն կարող, քանի որ սահմանապահ զորքերն իրականացնում են սահմանի պահպանություն, ոչ թե պաշտպանություն։ Սահմանի պահպանություն կարելի է իրականացնել այն դեպքում, երբ այդ սահմանը գծված է, երբ փոխադարձ այնպիսի հարաբերություններ են, որոնք բացառում են փոխադարձ սադրանքները։ Հասկանում եք, չէ՞, էն կողմում կանգնած է թշնամի, որն ամեն օր մեզ սպառնում է, որն արդեն բազմաթիվ ոտնձգություններ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, և իրենց դիմաց դնում եք սահմանապահ ուժեր, որոնք շատ թեթև են զինված և, ըստ էության, կարողություն չունեն սահմանը պաշտպանել, դուք ոնց որ «էստի համեցեք» եք ասում իրենց»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ սա Փաշինյանի հերթական գարնանային նվերն էր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում