Արտաքին 4 տարի առաջ - 19:49 19-02-2022

Եթե Կրեմլի նպատակն այն է, որ իր սահմաններին ՆԱՏՕ-ի ավելի քիչ ուժեր լինեն, նրանք ավելի շատ ուժեր կստանան․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ռուսական կողմի ցանկությունը՝ նվազեցնել դաշինքի ուժերի ներկայությունը սեփական սահմանների մոտ, հակառակ արդյունքի կհանգեցնի։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին նա ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամը վկայում է Եվրոպայի անվտանգության համար անդրատլանտյան հարաբերությունների կարևորության մասին։ Սթոլթենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական գործառույթ ունի, և դաշինքը որևէ վտանգ չի ներկայացնում, այդ թվում՝ Ռուսաստանի համար։

«Եթե Կրեմլի նպատակն այն է, որ իր սահմաններին ավելի քիչ ՆԱՏՕ-ի ուժեր լինեն, նրանք ավելի շատ ուժեր կստանան», - ասել է գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ դաշինքը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անդամներին պաշտպանելու համար, և եթե Ռուսաստանը ցանկանա պառակտել դաշինքը, այն «էլ ավելի միասնական» կդարձնի։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տրամադրել, որ դաշինքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան