Ներքին 3 տարի առաջ - 15:15 16-10-2023

Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա

Մենք նկարագիր պետք է կերտենք այս տղաների մեջ, որպեսզի այդ նկարագրով զորացած ու հարստացած գնան, ծառայեն մեր ժողովրդին։
Անթիլիասի Դպրեվանքի 2023-2024 թթ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման ժամանակ ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Հաճախ եմ հիշեցնում, որ այդ Դպրեվանքում մենք պատրաստում ենք այս պատանիներին, որ գնան, ծառայեն մեր ժողովրդին։ Մեր վկայականը ծառայությունն է, մեր արժեքը ծառայությունն է, ծառայությամբ է, որ Դպրեվանքը պետք է արժևորենք։

Ծառայությամբ է, որ մեր նկարագիրը պետք է արժևորենք ու այսօր մենք որքան ունենք ծառայողների կարիքը։ Խոսողներ շատ կան, չարախոսներ շատ կան, սակայն ծառայողները քիչ են։
Ինչպես Ավետարանն է ասում՝ «կարիքները շատ են, սակայն մշակները քիչ»։

Մենք մշակներ պետք է պատրաստենք Դպրեվանքում․ հոգևորական, ուսուցիչ, մտավորական, որոնք կծառայեն մեր ժողովրդին՝ բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, մեր բարոյական, հոգևոր, ազգային արժեքեների հավատարմությամբ՝ իրենց արժեքը, իրենց մեծությունը ծառայության մեջ տեսնելով։

Մենք այս տիպի աշակերտներ ենք կազմավորել այս Դպրեվանքում և պիտի շարունակենք նույն ոգով, նույն հանձնառությամբ, նույն տեսլականով։

Հետևաբար ես այս առիթով ուզում եմ իմ գնահատանքը հայտնել տեսուչ Հայր Սուրբին, տեսչության անդամներին ու բոլոր ուսուցիչներին, որոնք վստահաբար վերանորոգ նվիրումով պետք է շարունակեն իրենց առաքելությունը Դպրեվանքի սրբազան հարկի տակ»,- ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»