Արտաքին 5 տարի առաջ - 14:45 17-02-2021

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՒԺ Է ԿԻՐԱՌԵԼ, ԻՆՉԸ ՉԻ ԼԻՆԻ ՆԱՏՕ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿՈՒՄ. ՍԹՈԼԹԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթբերգն ասել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ինչպես առճակատմանը, այնպես էլ փոխգործակցմանը, սակայն ամեն ինչ կախված է Մոսկվայի դիրքորոշումից: Ռուսաստանից եկող սպառնալիքերի մասին Սթոլթբերգը պատմել է իսպանական El Mundo թերթին հարցազրույց տալու ժամանակ:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնվի ուժի, ամրության վրա: Մենք չենք կարող միամիտ լինել Ռուսաստանի մտադրությունների հարցում: Բայց մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ: Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդակներ տալու գաղափարին. եթե նրանք բախում են ուզում, ապա մենք պատրաստ ենք: Եթե նրանք համագործակցություն են ուզում, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն այս հարցում նույնիսկ փոքր սխալները, անճշտությունները, կասկածներն ու ոչ ճիշտ հաշվարկները պետք է բացառվեն: ՆԱՏՕ-ն պատրաստ է և ունի հնարավորություն, ուժ ու կամք դաշինքի ցանկացած պետությանը պաշտպանելու համար: Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում ռուսական բանակն ուժ է կիրառել: Պետք է հստակ պարզ լինի, որ սա չի կարող է պատահել ՆԱՏՕ անդամ-երկրներից ոչ մեկում: Սա լավագույն տարբերակն է խաղաղությունը պահպանելու համար: Հենց այս հիմքի վրա մենք կարող ենք կառուցել մեր երկխոսությունները: Հուսամ՝ մեր հարաբերությունները կլավանան»,- նշել է Յենս Սթոլթբերգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան