Ներքին 3 տարի առաջ - 23:20 20-10-2022

Եթե Կովկասի 3 երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում, նրան թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ․ Դանիելյան

Շատերը չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներից հանդերձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Ստեփան Դանիելյանը։

«Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։

Չեն հասկանում նաեւ, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։

Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներից հանդերձ։

Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։

Հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունները նման փորձ են անում։ Դա կարող է վատ վերջանալ, եթե չլրջանան։ Հույս ունեմ, որ Իրանի արտգործնախարարը եւս մի անգամ դա Երեւանում բացատրել է»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի