Արտաքին 4 տարի առաջ - 22:57 22-02-2022

Ռուսաստանը շարունակում է ծրագրել լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա․ Սթոլթենբերգ

Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է ծրագրել լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ռուսաստանը շարունակում է ծրագրել լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա: Մենք տեսնում ենք շարունակական ռազմական կուտակում: Նրանք խոստացել են հետքայլ անել, բայց շարունակել են կուտակվել: Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ զորքեր դուրս են գալիս իրենց ճամբարներից, որոնք պատրաստ են հարվածի»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա ՆԱՏՕ-ի անունից դատապարտել է Կրեմլի որոշումը՝ ճանաչելու ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն և Ռուսաստանի հնարավոր հետագա ներխուժումն Ուկրաինա։

«Սա լուրջ էսկալացիա է Ռուսաստանի կողմից և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում», - ասել է Սթոլթենբերգը և ներկայիս ճգնաժամն անվանել «Եվրոպայի անվտանգության համար ամենավտանգավորը մի ողջ սերնդի համար»:

Սթոլթենբերգը նաև գովել է Ուկրաինային զսպվածության և Ռուսաստանի բազմաթիվ սադրանքներին չպատասխանելու համար։

Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին «վերջնագիր» է ներկայացրել Ուկրաինային։ Նա Կիևից պահանջել է ճանաչել Ղրիմի ռուսական միացումը, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և ապառազմականացում իրականացնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան