Արտաքին 4 տարի առաջ - 13:42 19-06-2022

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը որպես սպառնալիք կդիտարկի. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաղորդել է, որ դաշինքի հունիսի վերջին կայանալիք գագաթնաժողովում կհայտարարվի, որ Ռուսաստանն այլևս կազմակերպության գործընկերը չէ։

«Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգության, խաղաղության և կայունության համար»,- ասել է Սթոլթենբերգը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։

Նույն հարցազրույցում Սթոլթենբերգը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման և դրան պատրաստվելու անհրաժեշտության մասին։

Նա նաև ասել է, որ դեռևս ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու պատրաստակամության բարձր մակարդակի նշաններ չի տեսնում։

«Այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու վերաբերյալ խոսույթը վտանգավոր է և անպատասխանատու: Պուտինը պետք է իմանա, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում և երբեք չի կարելի նման պատերազմ վարել: Մեր հստակ ուղերձը Ռուսաստանին այն է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է բոլոր անդամ պետություններին»,- ասել է նա:

Հունիսի 28-30-ը Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սպասվում է, որ դաշինքի անդամ երկրների ղեկավարները կհաստատեն Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան