Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:30 28-03-2023

«Խաչակիրներին» Ջերմուկի դիրքերից իջեցրել են չկրակելու հրամանին չենթարկվելու պատճառով․ հրամանատարը մանրամասներ է պատմում

«Խաչակիրների» ջոկատը այս գիշեր իջեցվել է դիրքերից։ Կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը որոշում կայացրել զորքը իջեցնել դիրքերից։

«Երբ տղաները 7 օր առաջ բարձրանում էին դիրքեր, ինձ հարց տվեցին՝ եթե մեր վրա հակառակորդը կրակի, մենք ինչ պետք է անենք։ Ես հո չէ՞ի ասելու՝ գլուխներդ կախեք, թող տան սպանեն ձեզ։ Ես ասացի, որ եթե հակառակորդը կրակի, դուք էլ իրենց կրակենք։ Անգամ եթե չկրակելու հրաման տան, ես ձեզ ասում եմ ՝ կրակեք»։

Հարցին, թե նման դեպքեր եղե՞լ են, երբ չկրակելու հրաման տրվի դիրքերը պահողներին, Պողոսյանն ասաց, որ շատ են եղել դեպքեր, երբ չկրակելու հրաման են տվել։

«Ո՞նց կարելի է հրաման տալ չկրակելու, ինչո՞ւ չկրակել։ Բայց դա չի նշանակում, որ մենք զորամասի հրամանատարության գլխով կանցնենք, եթե բարձրանում ենք զորամասով դիրքեր, մենք կատարում ենք զորամասի հրամանատարների հրամանները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող