Ներքին 3 տարի առաջ - 14:00 11-09-2023

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկին

Ջերմուկի դիրքերից գերեվարվելուց շուրջ 1 ամիս անց Կարմիր խաչը տեսակցել է վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանին։ Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ Գագիկ Ոսկանյանին։ Նրանց նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։

Հարցին՝ թե քանի՞ անձ է պահվում Ադրբեջանում, Զառա Ամատունին պատասխանեց, որ չեն կարող թիվ հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 29-ին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետից առևանգվել էին բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նա մինչ այս պահը Ադրբեջանում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով