Արտաքին 3 տարի առաջ - 19:30 23-03-2023

Բաքուն Փաշինյանին կոչ է անում խուսափել «երկրի ներքին գործերին միջամտելուց». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ նա կրկնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մարտի 18-ի հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաջըզադեն պնդել է, թե, իբր «Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։ Նրա խոսքով՝ «Հայաստանն անտեսում է իր միջազգային պարտավորությունները՝ փաստելով, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

Ադրբեջանցի պաշտոնյան Փաշինյանին խորհուրդ է տվել «դասեր քաղել և Հայաստանը ղեկավարել ճիշտ ուղղությամբ»։ Նա Հայաստանի վարչապետին կոչ է արել չխոչընդոտել խաղաղության օրակարգին, որն Ադրբեջանն առաջ է քաշում դեռևս 2020 թվականից, ինչպես նաև «զերծ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումներից և երկրի ներքին գործերին միջամտելուց»։

Բաքուն միևնույն ժամանակ անընդունելի է որակել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերաբնակեցման գործընթացը եռակողմ հայտարարության խախտում է։ Նա նաև ասել է, որ, «Հայաստանը բարոյական իրավունք չունի ներկայանալու Ադրբեջանի հայ բնակիչների իրավունքների պաշտպան»։ Հաջըզադեն նաև նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին, որոնց Հայաստանը բազմիցս հղում է կատարում։

Նա «հայկական խարդախության օրինակ» է որակել հայտարարությունն առ այն, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն չէ և չի վտարել իր տարածքում ապրող ադրբեջանցիներին։

«Եթե ​​Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և ռեւանշիստական ​​քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից։ Եթե ​​հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների՝ վերաինտեգրման նպատակով հայ բնակիչների շփումներին միջամտելու, դրան խոչընդոտելու փորձերը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով