Արտաքին 2 տարի առաջ - 08:10 18-11-2023

Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում չզինել Թայվանին և չմիջամտել իր ներքին գործերին

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Թայվանը զինելը ու Չինաստանի ներքին գործերին միջամտելը։ Այս մասին նա ասել է՝ ի պատասխան ТАСС-ի խնդրանքին՝ մեկնաբանելու Թայվանին զենք մատակարարելու ԱՄՆ ծրագրերը՝ Կալիֆոռնիայում Չինաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև բանակցություններից հետո։

«Թայվանի հարցը միշտ եղել է չին-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր և զգայուն հարցը», - նշել է Մաո Նինգը:

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զինել Թայվանը, դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և աջակցի Չինաստանի խաղաղ վերամիավորմանը»:

Ավելի վաղ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին տեղեկացրել է Թայվանին զենք մատակարարել շարունակելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին։

Քիրբին նշել է, որ զենքի շարունակական մատակարարումը պայմանավորված է Թայվանին ինքնապաշտպանական հնարավորություններ տրամադրելու ԱՄՆ ցանկությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով