Արտաքին 2 տարի առաջ - 13:04 12-09-2024

ԵՄ կողմնակալ և անարդար հայտարարությունները գնահատում ենք որպես միջամտություն մեր ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Եվրամիության՝ սեպտեմբերի 11-ի հայտարարությանը՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարության առնչությամբ:

Հիշեցնենք, որ կոմիտեն նշել էր, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։ Եվրամիությունն Ադրբեջանին կոչ էր արել վերսկսել համագործակցությունը ԵԽ կոմիտեի հետ և վերջ տալ լրագրողների ու ակտիվիստների հետապնդումներին:

«ԵՄ-ի նման կողմնակալ և անարդար հայտարարությունները գնահատվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: Մասնավորապես, COP29-ի նախաշեմին Ադրբեջանի դեմ ուղղված այս զրպարտչական արշավը մեր երկրի նկատմամբ կողմնակալության վառ օրինակ է»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա խորհուրդ է տվել Եվրամիությանը կենտրոնանալ ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին ԵՄ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում քաղբանտարկյալների, ապօրինի ձերբակալված անձանց ազատ արձակելու վերաբերյալ․

«ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում վերջին ձերբակալություններով, որոնք ավելացնում են անցյալ տարի սկսված անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մտահոգիչ միտումը:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել թափանցիկություն և պատշաճ իրավական ընթացակարգ, արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր ձերբակալվածների համար, ներառյալ՝ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավաբանական ծառայություններին, ինչպես նաև լուծել լուրջ հիմնախնդիրները՝ կապված խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ:

Եվրամիությունը հանձնառու է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ մեր համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ՝ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ մեր ընդհանուր միջազգային պարտավորություններին համապատասխան»,- գրված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող