Արտաքին 3 տարի առաջ - 14:15 22-03-2023

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը նախագահի թեկնածու չի առաջադրի

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցությունը, որի անդամ է նաև Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին հայտարարել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։

Թուրքիայի քաղաքական դաշտում քննարկվող ամենահետաքրքիր հարցերից մեկն այն էր, թե արդյոք քրդամետ կուսակցությունը կառաջադրի՞ իր սեփական թեկնածուին, թե՞ ոչ։ Թուրքիայում ընդդիմադիր վեց կուսակցությունների կողմից միասնական թեկնածու առաջադրելու որոշումից հետո մեծացել է հավանականությունը, որ քրդամետ կուսակցությունը նույնպես կաջակցի նրա թեկնածությանը։

«Մենք հայտարարում ենք հանրությանը, որ նախագահական ընտրություններում թեկնածու չենք առաջադրելու»,- ասել է Փերվին Բուլդանը։

Քրդամետ կուսակցությունը միևնույն ժամանակ չի հստակեցրել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլչըդարօղլուի թեկնածությունը պաշպանելու հարցը, սակայն այս որոշումից ենթադրվում է, որ կուսակցությունը կաջակցի Քըլչըդարօղլուին։ Ավելի վաղ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության ներկայացուցիչները տարբեր մեկնաբանություններում չէին բացառել, որ կաջակցեն Քեմալ Քըլչըդարօղլուն, եթե նա առաջադրվի որպես ընդդիմության միասնական թեկնածու։

Եթե քրդամետ կուսակցությունը նույնպես աջակցի Քըլչըդարօղլուին, ապա վերջինս ընտրություններում Էրդողանին հաղթելու ավելի մեծ հնարավորություն կունենա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Այս պահի դրությամբ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 18 քաղաքական գործիչ։ Միևնույն ժամանակ ընտրապայքարում Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»