Արտաքին 4 տարի առաջ - 11:18 06-10-2022

Ղազախստանի «Ամանատ» կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել

Ղազախստանի իշխող «Ամանատ» կուսակցությունը պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել, համապատասխան որոշման օգտին են քվեարկել 24-րդ արտահերթ համագումարի պատվիրակները։

Infoport-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երեկ` հոկտեմբերի 5-ին, պետության գործող նախագահին սատարելու մասին էին հայտարարել մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ, այդ թվում` ազգային կամավորական ցանցը, Ղազախստանի քաղաքացիական դաշինքը, գեներալների խորհուրդը, «Qazaqstan team» երիտասարդական միավորումը, Աֆղանստանի պատերազմի վետերանների ասոցիացիան, մարզիկների միությունը և այլն:

Նույն օրը Պավլոդարի մարզում հանրության հետ հանդիպման ժամանակ Տոկաևը հայտարարել էր, որ ճիշտ է համարում ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպություն ներկայացնել, այլ հասարակական-քաղաքական ուժերի լայն կոալիցիա, որոնք ձևավորում են երկրում իրականացվող բարեփոխումների սոցիալական բազան: Դա, նրա կարծիքով, թույլ կտա հաստատել տարբեր կուսակցություններից և միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը:

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 20-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի