Արտաքին 4 տարի առաջ - 12:57 09-01-2022

Նազարբաևն անձամբ է փոխանցել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը Տոկաևին. մամուլի քարտուղար

Ղազախստանի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնն անձամբ է փոխանցել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայի հայտարարությանը։

«Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մեծ թվով կեղծ լուրեր և սադրիչ գրառումներ են տարածվում Առաջին նախագահի մասին։ Ներկա պայմաններում նման գործունեությունը մենք դիտարկում ենք որպես քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձ»,- ասված է Ուկիբայան հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Նազարբաևը Նուր-Սուլթանում է եղել բողոքի ակցիաների ժամանակ եւ աջակցել է Տոկաեւին։

«Սակայն իրավիճակը շատ բարդ էր, և այդ իսկ պատճառով Նազարբաևն ինքն է որոշել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել նախագահին, քանի որ նա քաջատեղյակ էր, որ անկարգություններն ու ահաբեկչությունը պահանջում էին արագ, կոշտ և անզիջում արձագանք երկրի ղեկավարությունից»,- ասել է մամուլի քարտուղարը։

Նազարբաևը հրաժարական է տվել 2019 թվականի մարտին։ Միաժամանակ նա ունի ազգի առաջնորդի կարգավիճակ և պահպանել է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև մնացել է «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցության նախագահ և Սահմանադրական խորհրդի անդամ։ .
Երկրում ընթացող բողոքի ցույցերի ու ջարդերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Դրանից հետո Թալդիկորգանում ցուցարարները քանդել են Նազարբաևի հուշարձանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Նազարբաևի՝ արտասահման հնարավոր մեկնելու մասին՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին նրա լռության ֆոնին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում