Արտաքին 5 տարի առաջ - 14:16 14-07-2021

Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակի վրա հերթական հարձակումը՝ Մարմարիսում

Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և կարճ ժամանակ անց բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն:

Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի առաջ նույնպես հարձակում էր գործել ԺԴԿ-ի գրասենյակի վրա՝ կոտրելով պատուհանի ապակիները: Վերջինս այդ արարքի համար քրեական պատասխանատվության էր ենթարկվել «գույքին վնաս հասցնելու մեղադրանքով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»