Ներքին 3 տարի առաջ - 10:11 18-03-2023

Իշխանության նպատակը Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:

Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը, ավանդույթները, զինվորականին հատուկ պատիվն ու արժանապատվությունը:

Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետև Խաչատուրովները երկրին ծառայություն մատուցելու իրենց առաքելությունը դեռ չեն սպառել, երկրորդ, ցանկացած զինվորական` բանակում, թե բանակից դուրս, մտքում գիտի, որ այն ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, հաջորդ օրը կարող է տեղի ունենալ հենց իր հետ:

Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով