Ներքին 5 տարի առաջ - 21:18 26-07-2021

Ո՞րն է լինելու իշխանության գլխավոր նպատակը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

Հատկանշական է, որ ընդգծված ձևով ներկայացվում է արտախորհրդարանական ուժերի մասնակցության մասին, մասնավորապես հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը մասնակից ուժերը։

Կարծում եմ, որ բոլորի համար էլ արդեն պարզ է, թե նրանք ինչ առաքելություն են ունեցել ընտրական գործընթացներում և ինչ դեր են ունենալու քննիչ հանձնաժողովում։

Ո՞րն է լինելու իշխանության գլխավոր նպատակը։

Եթե կարճ, ապա մի կողմից թիրախավորել անցանկալի գործիչներին, մասնավորապես բարձրաստիճան զինվորականներին, որոնք հանդես էին գալիս իշխանության դիրքորոշումից տարբերվող դիրքերից, իսկ ոմանք բավականին կոշտ։

Երկրորդ, փակել պատերազմի դաժան էջը և փորձել չեզոքացնել վերոնշյալ խնդրով իշխանության անփառունակ գործունեության, քաղաքականության թեման։

Առաջին խնդիրը, միգուցե, մասամբ հաջողվի, սակայն երկրորդով, դա չի հաջողվելու։

Դու կարող ես համատարած ձերբակալությունների/կալանավորումների գնաս՝ այդտեղ օգտագործելով բոլոր ներդրված «ականներիդ», սակայն պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի