Ներքին 4 տարի առաջ - 20:07 26-12-2021

Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի նախագահից ազատվելն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի ասուլիսային/ֆեյսբուքային մեկնաբանությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ուղեկցվում է Արցախում ներքաղաքական «ռասկլադ» փոխելու հստակ գործողություններով։

Հասկանալի կերպով հանրային ուշադրությունը Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչական շեշտադրումներն ու թեման ադրբեջանական «սոուսով» ներկայացնելու վրա է, սակայն Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։

Այո՛, առաջին հայացքից շատ տարօրինակ է հնչում, բայց փորձեմ փակագծերը բացել։

Խնդիրն այս դեպքում ոչ թե Արայիկ Հարությունյանի անձն է, այլ այն, որ Փաշինյանը գիտակցելով հանգամանքը, որ Արցախում այս պահին նախագահի նոր ընտրության անցկացումը գրեթե անհնարին է, կուլիսային ճանապարհով Հարությունյանին հեռացնելու գործընթաց է սկսել։

Այստեղ խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանի լավ կամ վատ լինելն է ու դրանով պայմանավորված գործընթաց սկսելը, այլ այն, որ Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը։

Արցախում այս պահին եռացող գործընթացների քիչ հատվածն է տեսանելի հանրության լայն շրջանակների համար և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին այս թեմայով արցախյան քաղաքական ուժերը կխոսեն։

Արցախի առողջ ուժերի ակտիվ դիմակայության պայմաններում փաշինյանական քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է, ներկայումս քաղաքական կոնսուլտացիաների շրջան է, որի նպատակը Արցախում քաղաքական կայունության ապահովումն է։

Փաշինյանի գործողություններն Արցախում ունեն նաև արտաքին դրդապատճառ և ունակ են վերախմբագրումներ մտցնել ռեգիոնալ վերադասավորությունների մեջ, սակայն այս պահի դրությամբ, կարծես, այդ սցենարը գործի դնել չի հաջողվում։

Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է։

ՀԳ. Արայիկ Հարությունյանը 2018 թվականից հետո անհաշվելի սխալներ ու ձախողումներ է թույլ տվել, մեղքի իր հսկայական բաժինն ունի տարբեր գործընթացներում, սակայն այս փուլում քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ խմբերի և Արցախի ու Հայաստանի համար մտահոգ մարդկանց ուշադրությունը պետք է կենտրոնացնել Արցախի դեմ հարձակման հերթական ալիքի դեմ, որի հիմքում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով