Ներքին 3 տարի առաջ - 23:15 08-08-2023

Այս իշխանության նպատակը նորանոր պատճառներ մտածելն է, թե ինչու կրկին պարտվեցինք․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է:

Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե նա հանցագործ է կամ որևէ քրեայան սխեմայում դերակատար:

Չնայած այս համակարգային ապօրինություններին, մեր գաղութային զրույցները ոչ թե նրա բանտային կյանքի, այլ ապագայի անելիքների մասին են:

Այսօր էլ այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ:

Ինչպես նրան տեսել եմ ազատությունից ապօրինի զրկվելու առաջին օրերին, ճիշտ այդպիսի սառնասրտությամբ շարունակում է ապրել:

Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, նրանք բանտերում են:

Այս իշխանության նպատակը նոր պատերազմին պատրաստվելը չէ, դիմադրելը չէ, այլ նորանոր պատճառներ մտածելն է, թե ինչի կրկին պարտվեցինք, կրկին զիջեցինք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով