Արտաքին 3 տարի առաջ - 18:30 16-03-2023

Էրդողանը մտադիր է շարունակել Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու ջանքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը մշտական ​​կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթաժողովի ժամանակ իր ունեցած ելույթում։

Էրդողանը հայտնել է, որ մշադիր է շարունակել իր ջանքերը՝ Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու համար։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է ուկրաինական հակամարտության արդար և խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

«Ուկրաինական հակամարտության արդար և խաղաղ ավարտի համար մենք շարունակում ենք մեր դիվանագիտական ​​ջանքերը: Ես մշտական ​​կապի մեջ եմ պարոն Պուտինի և պարոն Զելենսկու հետ: Մենք կշարունակենք մեր ջանքերը մինչև վերջ, որպեսզի կողմերին վերադարձնենք բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան