Արտաքին 3 տարի առաջ - 16:28 09-12-2022

Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Ստամբուլում թուրքական պետական TRT հեռուստաալիքի կազմակերպած միջազգային ֆորումի ժամանակ։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ ինքը բազմաթիվ անգամներ բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի բոլոր գործողություններն ուղղված են սևծովյան տարածաշրջանում խաղաղության հասնելուն։

Էրդողանը շեշտել, որ չնայած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում ընթացող երկխոսությունը խափանվեց, այնուամենայնիվ այս հարթակը շարունակում է մնալ ամենաիդեալականը՝ երկարաժամկետ խաղաղության տեսանկյունից։ Նա հիշեցրել է նաև, որ թուրքական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների լայնածավալ փոխանակման։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն մարտահրավերներին, որոնց բախվել է մարդկությունը վերջին տարիներին՝ այդ թվում նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը: Էրդողանի խոսքով՝ կորոնավիրուսային համաճարակը և ռուս-ուկրաինական պատերազմը համաշխարհային մակարդակով հանգեցրել են լարվածության աճի։

Նա նաև նշել է, որ բոլոր ճգնաժամային երևույթների 60 տոկոսն այսօր բաժին է ընկնում Թուրքիային մոտ գտնվող շրջաններին։ «Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերն Ուկրաինայում հիմնված են այն համոզման վրա, որ պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, իսկ խաղաղության պարագայում՝ պարտվողներ»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կապված է ամբողջ աշխարհին հասցված քաղաքական, տնտեսական և հումանիտար լուրջ վնասների հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Միևնույն ժամանակ մենք դեմ էինք Ռուսաստանի Դաշնության դեմ անպատկերացնելի քաղաքականության միջոցով տարածաշրջանում հակասությունների հրահրմանը»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում