Արտաքին 3 տարի առաջ - 21:30 24-02-2023

Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Հաղորդվում է, որ Էրդողանը և Պուտինը քննարկել են Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ երկրաշարժի հետ կապված համերաշխություն ցուցաբերելու համար։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է ռուս-ուկրաինական պատերազմում արդար խաղաղություն հաստատել՝ առանց նոր մարդկային կորուստների և ավերածությունների։ Բացի այդ նա նշել է, որ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է, որ Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունը վերականգնվի և այս հարցում պատրաստ է ամեն կերպ աջակցել։

Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ նույնպես Էրդողանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն՝ երկրաշարժի կապակցությամբ համերաշխություն դրսևորելու համար։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են ամեն կերպ նպաստել ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղ կարգավորմանը, որը հիմնված կլինի հրադադարի և բանակցությունների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»