Ներքին 4 տարի առաջ - 10:11 09-11-2021

ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ

Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին նշվում է 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ կռիվներին վերջ տված հրադադարի համաձայնության առաջին տարին։ Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Կոչ ենք անում վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք նաև կոչ ենք անում հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնը ներկայում տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակելու ակտիվացնել իրենց ներգրավվածությունը այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրներին, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում