Մամուլ 3 տարի առաջ - 08:34 16-03-2023

Հայաստանում ավելանում է կրիպտոարժույթներ տիրապետողների թիվը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախկինում անդրադարձ կատարել ենք կրիպտոարժույթների ու բլոքչեյն համակարգերին. դրանք լայն թափով զարգանում ու աճում են աշխարհում։ Կան երկրներ, որտեղ պետությունն օրենսդրական մակարդակով կարգավորել է ոլորտը, տեղ-տեղ նույնիսկ պետությունն է թողարկում սեփական կրիպտոարժույթը։

Հայաստանում ոլորտը ներկայացնող ամենախոշոր ընկերություններից մեկը հանդիսացող TETChange-ից մեզ փոխանցեցին, որ կրիպտոշուկայում նկատվող ակտիվության ֆոնը մեր երկրում տնտեսական զարգացման լավ հնարավորություն է ստեղծում, ամենաքիչը այն լրացուցիչ ազդակ կարող է հաղորդել տնտեսության զարգացմանը: Ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարեւան Վրաստանը, որտեղ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Նա ավելացրեց նաեւ, որ չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորող պիոներների դերը ու ցանկացած պահի պատրաստ են օգնել պետության համապատասխան մարմիններին՝ զարգացնելու ոլորտը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ: Դանիելյանը հավելեց նաեւ, որ պատրաստ են ցուցաբերել համապատասխան մասնագիտական աջակցություն ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներին, եթե նման առաջարկ ստանան:

Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2023թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց:

Ի դեպ, անցած տարի վերջապես ԲՈԿ-ը գրանցել է ոլորտի վերաբերյալ առաջին թեկնածուական թեզը, որի հեղինակը «Տետչենջ» ընկերության հիմնադիրն է, իսկ թեզի թեման՝ «էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի եւ կրիպտոարժույթների ֆինանսական կառավարման հիմնախնդիրները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում