Արտաքին 3 տարի առաջ - 16:00 11-03-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է Հայաստանի դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ մարտի 11-ին, պաշտպանության նախարարությունում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև զորամասերի հրամանատարները՝ տեսակապի միջոցով:

Տարածված հայտարարության համաձայն՝ խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով և Արցախի տարածքում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում նշվել է Արցախի տարածքում գտնվող հայկական այսպես կոչված «ապօրինի զինված կազմավորումներին» (նկատի ունի Արցախի պաշտպանության բանակին-խմբ) սպառազինության մատակարարման և կենդանի ուժի փոխադրման անթույլատրելիությունը։

Հասանովն ընդգծել է, որ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի գործողությունների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համարժեք արձագանքման միջոցներ ձեռնարկի «Հայաստանի հնարավոր սպառնալիքների դեմ»։ Վերջինս նաև Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանում արհեստական լարվածություն ստեղծելու փորձերի մեջ»։

Զաքիր Հասանովը հավելել է, որ Ադրբեջանի բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական միջոցները՝ ցանկացած սադրանք կանխելու համար։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել իրական մարտի պայմաններին համապատասխան վարժանքների կազմակերպմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել Նովրուզի տոնական օրերին ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր մակարդակը պահպանելու և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի