Արտաքին 3 տարի առաջ - 16:00 15-01-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի նեկայացուցիչներին հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել ձեռք բերված նոր զինատեսակներն ու տեխնիկան։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հասանովն այս մասին ասել է նախօրեին կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ։

Հաղորդվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեսակապի միջոցով։

Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը օրեր առաջ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ բարձր է գնահատել ադրբեջանական բանակի ծառայողական և մարտական պատրաստվածությունը և իրականացվող ռազմական բարեփոխումները։ Նա հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:

Նշվում է, որ ավելի ուշ կողմերը վերլուծել են հայ-ադրբեջանական փաստացի սահմանին և Արցախի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող հատվածում տիրող իրավիճակը։

Հասանովը հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանման ուղղությամբ՝ ցանկացած պահի հնարավոր սադրանքները կանխելու համար։ Նա առանձնահատուկ կերպով կարևորել զինված ուժերի անձնակազմի կողմից նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի ուսումնասիրությունը, դրանց պատշաճ շահագործման և արդյունավետ կիրառման նպատակով մասնագետների պատրաստումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով