Արտաքին 3 տարի առաջ - 19:30 16-02-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է ժամանակին ավարտել Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ ծանոթացել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներում կառուցվող ռազմական օբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ երկրիզ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ժամանակակից ռազմական ենթակառուցվածքի ստեղծման և մարտունակության բարձրացման միջոցառումների իրականացումը շարունակվում է։

Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցելության շրջանակներում Հասանովին զեկուցվել է, որ այս շրջաններում ծառայությունն ու մարտական գործողությունները կազմակերպելու համար կառուցվում են անհրաժեշտ շինություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Նոր կառուցվող ռազմական օբյեկտները նախատեսվում է համալրել ժամանակակից սարքավորումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքների ընթացը ստուգելուց հետո հանձնարարել է շինարարությունն իրականացնել որակով և ավարտել սահմանված ժամանակին։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան