Ներքին 4 տարի առաջ - 23:48 25-10-2021

Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում․ Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ

Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական կողմը խնդիրներ է առաջացնում։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները մեկ շաբաթ դադարեցված են եղել, բայց մենք ամեն օր պատրաստ ենք եղել, որ գնանք, սակայն իրենց կողմը չի թույլատրել։ Ադրբեջանական կողմն իր վարքագիծը որևէ կերպ չի պարզաբանել, չի նշել, թե ինչու չեն թույլատրում շարունակել աշխատանքները»,- հայտնել է խոսնակը։

Նա նշել է, որ բացառված չէ դա պայմանավորված լինի օկուպացված տարածքներում վերջերս կատարվող պաշտոնական այցերի և շինարարությունների հետ։

«Եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել որոնողական աշխատանքները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաղը գնալու համար, երևի հարավային ուղղությամբ, տարածքը դեռ չի որոշվել»,- ասել է Թադևոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով