Արտաքին 3 տարի առաջ - 18:00 11-03-2023

Անկարան ակնկալում է, որ F-16 կործանիչների վաճառքի հարցում Վաշինգթոնում ողջամիտ որոշում կկայացնեն. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է՝ Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ իշխանությունները ողջամիտ որոշում կկայացնեն Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։ Այս մասին Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է CNN-ի թուրքական ծառայության եթերում։

Աքարը համոզմունք է հայտնել, որ Թուրքիային կործանիչների տրամադրումը կամրապնդի ՆԱՏՕ-ի դիրքերը։ Նա շեշտել է, որ Թուրքիան 71 տարի է, ինչ ՆԱՏՕ-ի և կատարում է իր պարտավորությունները՝ ակնկալելով իր դաշնակիցներից, որ նրանք նույնպես կկատարեն իրենց պարտավորությունները։

«Դատելով Սպիտակ տան և Պենտագոնի բոլոր հայտարարություններից՝ Թուրքիային F-16-ների վաճառքի և գործող ինքնաթիռների արդիականացման հարցը դրական արդյունքի է գնում։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների կողմից կան նաև առանձին բացասական հայտարարություններ»,- ասել է նա։

Հուլուսի Աքարն ընդգծել է, որ ԱՄՆ կենտրոնական իշխանություններից ու Կոնգրեսից ողջամիտ և ռացիոնալ մոտեցում է ակնկալում։ Նրա խոսքով՝ այս գործարքի իրականացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում, իսկ եթե Թուրքիան ավելի ուժեղ լինի, դաշինքը կամրապնդվի: «Ուստի մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը ողջամիտ կլինի և կհասկանա այս փաստը»,- ասել է նա։

Անդրադառնալով F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելու որոշմանը՝ Աքարն այն անվանել է անօրինական, անբարոյական՝ նշելով, որ այն չի համապատասխանում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի Հանրապետության նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորություններին։ Նա նշել է, որ Անկարան այս հարցի շուրջ շփումները շարունակում է, և հունվարին Վաշինգտոնում անցկացվել է խորհրդակցությունների ևս մեկ փուլ: Աքարը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել այդ հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է F-16 համակարգեր գնելու ցանկության մասին այն բանից հետո, երբ նա 2021 թվականի գարնանը դուրս է մնացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի