Արտաքին 3 տարի առաջ - 15:12 20-12-2022

Թուրքիան է աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության շարունակմանը. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ստամբուլի գործընթացի շարունակման օգտին, որտեղ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան նստել են բանակցությունների սեղանի շուրջ և մոտ են եղել երկխոսության առաջընթացին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է իտալական «Il Messaggero» պարբերականին տված հարցազրույցում։

Աքարն ընդգծել է, որ Թուրքիան՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ակտիվ ջանքեր է գործադրում Մոսկվայի և Կիևի միջև առկա տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար։ «Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում և միջազգային ասպարեզում խաղաղություն և կայունություն ապահովելու համար հակամարտությունները պետք է և կարող են լուծվել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, միջազգային իրավունքի, բարիդրացիության սկզբունքների շրջանակներում»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Անկարան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերից հենց այս տեսանկյունից է ընկալում Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը հրադադարի մոտենալու վրա՝ առնվազն հումանիտար զինադադար՝ նկատի ունենալով լիարժեք դիվանագիտական ​​կարգավորումը։ Նախագահ Էրդողանի գլխավորությամբ Անկարայի ջանքերի կարևոր արդյունքներից մեկը պարենային ճգնաժամի վերացումն էր, որը սպառնում էր ամբողջ աշխարհին` գյուղմթերքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով»,- հայտարարել է նա։

Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Անկարան համակողմանիորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական միասնությանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան հարգում է ուկրաինացի ժողովրդի կամքը և իր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու որոշումները։

«Ինչպես նախագահ Էրդողանն է ասել՝ պատերազմը չի կարող ունենալ հաղթողներ, իսկ խաղաղությունը՝ պարտվողներ։ Որքան երկար տևի զինված հակամարտությունը, այնքան կողմերի համար դժվար կլինի բուժել իրենց վերքերը։ Հակամարտությունների ձգձգումը մեծացնում է այլ տարածքներ տարածվելու վտանգը»,- եզրափակել է Աքարը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան