Արտաքին 3 տարի առաջ - 15:05 10-01-2023

Թուրքիան հույս ունի Սիրիայի հարցով երկխոսություն սկսել՝ հանուն խաղաղության և կայունության. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ երկխոսության թեմային։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Աքարն ասել է, որ Սիրիայում 11 տարվա արյունալի դիմակայությունից հետո երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգային է դարձել։

«Մենք հույս ունենք, որ փոխադարձ հանդիպումների միջոցով երկխոսությունը կզարգանա և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Պատասխանելով Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների երկրորդ հանդիպման հավանականության մասին հարցին՝ Աքարն ասել է, որ Անկարան հույս ունի, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կհաստատվի, ինչպես նաև սիրիացի փախստականները կամավոր և անվտանգ կվերադառնան իրենց հայրենի տարածքներ։

Աքարը անդրադառնալով հարցին, թե Սիրիայի իշխանությունների հետ երկխոսությունն ինչ հետևանքներ կունենա Սիրիայի ազատագրական բանակի համար՝ շեշտել է, որ Թուրքիան չի ձեռնարկել և չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է վնասել սիրիական ընդդիմությանը։ «Ուստի ընդդիմությունը պետք է գործի գիտակցված, ոչ թե սադրանքների ենթարկվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի