Արտաքին 3 տարի առաջ - 19:30 10-03-2023

Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Բայրամովը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների հանդիպումից բխող հարցերը, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ներկայիս վիճակն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում ապահովելու հարցին։

Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե, իբր, Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքներից, ինչպես նաև շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել։ Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է Ադրբեջանին Արցախի բնակիչների վերաինտեգրման հարցում պաշտոնական Բաքվի մոտեցումների մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի