Ներքին 3 տարի առաջ - 23:52 09-03-2023

ԱՀ պետնախարարն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին


Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

«Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։

Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարևոր գործին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել ռուսական համայնքի հետ մշտապես լինել բաց շփումներում և կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը և ներդրումը ունենալ:

Նմանատիպ հանդիպումները նպաստում են հանրապետությանում առկա խնդիրները միասին վեր հանելու և նաև ռուսական համայնքի ներկայացուցիչների տեսակետների ու առաջարկությունների հիման վրա իրավիճակը մեղմելու առումով որոշումներ կայացնելուն։ Մենք պետք է նաև գիտակցենք, որ միայն իրար օգնելով կարող ենք ներքին հասարակական կյանքը դարձնել ավելի ապահով և հետաքրքիր»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան