Ներքին 4 տարի առաջ - 19:20 16-02-2022

Արցախի պետնախարարն այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո

Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է 2021թ․ բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այցի շրջանակներում ամփոփվել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, դրանց կատարման տեմպերը և առկա խնդիրները։ Անձնակազմի հետ քննարկվել է բժշկական կադրերի ապահովման, անհրաժեշտ սարքավորումներով համալրման՝ որպեսզի իրականացվեն համապատասխան հետազոտություններ, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։

Հանդիպման վերջում նախարար Մ․ Հայրիյանը պատասխանել է բուժաշխատողների հուզող հարցերին և տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացնելիք աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»