Ներքին 3 տարի առաջ - 21:34 17-12-2022

Հանրահավաքի փոխարեն ԱՀ պետնախարարն անձամբ կայցելի Արցախի շրջաններ

Հանրահավաքի փոխարեն Արցախի Հանրապետության պետնախարարն անձամբ կայցելի Արցախի շրջաններ Ստեփանակերտում նախատեսվող հանրահավաքի ֆորմատը փոխվել է։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Իր խոսքով՝ նախատեսվող հանրահավաքի փոխարեն որոշվել է արցախցիների հետ հանդիպումներ կազմակերպել տարբեր բնակավայրերում։

«Հանդիպումների ինքն (Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը – խմբ․) է արտագնա գնում՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի խմբակցությունների ղեկավարների հետ։ Այդ այցելություններին նաևմեր խմբակցության ղեկավարն էր ներկա»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այցն այսօր արդեն իսկ կազմակերպվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ հանդիպում է կայացել տեղի ակտիվի և բնակչության հետ։ «Վաղը հանդիպումներ կլինեն Մարտունիում, և այդպես ըստ շրջանների։ Իրենք գնալու են հանդիպումներ անցկացնելու Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում և վերջում էրդեն Ստեփանակերտում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին, թե այդուհանդերձ, դիտարկվո՞ւմ է արդյոք այցերից հետո մեծ հանրահավաք անցկացնելու տարբերակը՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ ուղղությամբ որոշումը կկայացվի հընթացս։ «Մենք դեռևս այս պահին ոչ թե չեղարկվել է կամ կարիքը չկա, այն պարզապես հետաձգվել է։ Դեռևս ավելի նախընտրելի է տեղերում հանդիպումներ ունենալը»,- մանրամասնեց պատգամավորը։

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավորի խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ նրա՝ այցերի ընթացքում նաև կարձանագրվեն Արցախի տարբեր տարածքներում բնակիչներին անհանգստացնող հարցերն ու դրանց լուծումներ կտրվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով