Արտաքին 3 տարի առաջ - 14:20 08-03-2023

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կկայանա Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարներին հանդիպումը։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում Իրանի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն հայտնել է, որ Իրանը ցանկացել է միանալ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցություններին, ինչին Թուրքիան ուրախությամբ համաձայնել է։ Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով ստեղծված միակ ձևաչափը Աստանայի հարթակն է։ «Այժմ մենք ծրագրում ենք հանդիպում չորս արտգործնախարարների միջև»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է նախնական հանդիպում անցկացնել այս քառակողմ հանդիպման նախապատրաստման համար։ Նա ասել է, որ այս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում՝ փոխնախարարների մակարդակով։

Բացի այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանին և այդ երկրի ժողովրդին՝ Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի երկրաշարժներից հետո Իրանը բավականին արագ գործեց և ուղարկեց վրաններ, օգնության խմբեր, ինչպես նաև աղետի գոտում հիմնեց դաշտային հիվանդանոցներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի