Արտաքին 3 տարի առաջ - 17:30 25-04-2023

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի, Հուլուսի Աքարի, Ալի Մահմուդ Աբասի և Մոհամմադ Ռեզա Աշտիանիի քառակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարը։

«Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների քառակողմ բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունում։

Հանդիպմանը կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելուն և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին։ Բանակցություններից հետո կողմերը վերահաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց ցանկությունը, ինչպես նաև սիրիացի փախստականների հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։

«Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հատկապես ընդգծել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման»,- եզրափակել է ՌԴ ՊՆ-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»