Արտաքին 3 տարի առաջ - 15:45 29-04-2023

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպել մայիսին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել մայիսին՝ Մոսկվայում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gerceknews լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն արձագանքել է նաև սիրիական կողմի պահանջին, որը Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկը պայմանավորում է երկրի տարածքից թուրքական ուժերի ամբողջական դուրսբերմամբ։

«Քանի դեռ չկա համաձայնություն երկրում քաղաքական գործընթացների և ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որը կմիավորի երկիրը, հենց որ մենք դուրս գանք, այնտեղ արյան լոգանք կլինի, քաղաքացիական պատերազմը կշարունակվի։ Երբ այս հակամարտությունները շարունակվեն, շատ փախստականներ կգան մեր դուռը։ Սա շատ ռիսկեր է պարունակում»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է նաև, որ Թուրքիան հավատարիմ է երաշխավորելու, որ սիրիացի փախստականների վերադարձն իրականացվի անվտանգ և ապահով ձևով, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկվեն՝ վերադարձողների պաշտպանությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 12-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական և զինված հակառակորդներին և իր զորքերը ուղարկել է երկրի հյուսիսային շրջաններ՝ ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»