Արտաքին 3 տարի առաջ - 13:10 07-03-2023

Բաքուն հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն արձագանքել է մարտի 5-ին Շուշիի մոտակայքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաջըզադեն ընդգծել է, թե, իբր, «Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրել է Արցախում գտնվող հայկական զինված ուժերի կողմից իրականացված «սադրանքը»»։ Վերջինս Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ «ահաբեկչություն իրականացնելու մեջ»՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

«Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, ահաբեկչությունը Հայաստանի նողկալի քաղաքականության շարունակությունն է, որը ռազմական ագրեսիա է իրականացնում Ադրբեջանի դեմ (որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք)՝ ադրբեջանական տարածքներ տեղափոխելով զինվորականներ, զենք, ականներ և սպանելով խաղաղ բնակիչների»,- հայտարարել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ «Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքներում կարգուկանոն է հաստատում՝ կանխելով Հայաստանի նման անօրինական գործողությունները»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական հարձակմանը՝ հայտարարելով, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները։

Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող՝ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով