Ներքին 3 տարի առաջ - 14:58 25-07-2023

ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել է. Փաշինյան

«5-րդ ալիքի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցը։

Հարցը հնչում էր այսպես․ «Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ էիք 2019 թ․ օգոստոսի 5-ին հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչի՞ հիման վրա, մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»։

Փաշինյանը նկատեց, որ տղաների ծառայության հարցը քննարկվել է նաև աշխատանքային հանդիպումների ժամանակ և այդ որոշումը դժբախտաբար կամ բարեբախտաբար ինքը չի կայացրել։

«Մեզ թվում է, որ երբ Հայաստանը ինչ-որ բան չի հայտարարում, դա նշանակում է, որ Հայաստանը չի ցանկանում դա ունենալ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ խնդրին,նախ՝ Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել և արձանագրվել է։ Ես ցավով արձանագրել եմ, որ ըստ էության՝ աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս»։

Փաշինյանն արձանագրեց, որ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ 2023 թ․ մայսի 14-ին Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 86․6 և 29․8 հազար քառ․ կմ տարածքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի