Խոսք 5 տարի առաջ - 13:28 28-07-2021

Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին ճանաչել իր տարածքային ամբողջականությունը. Վազգեն Պետրոսյան

Այն, ինչ հիմա կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, անակնկալ չէր ոչ մեկի համար: Դեռևս մայիսից ՀՀ տարածքում գործընթացներ էին ընթանում և պարզ էր, որ դրանք շարունակություն էին ունենալու: Այս մասին Օրագիր.news-ի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը:

«Ադրբեջանը ցույց է տալիս իր նկրտումները. պարտադրել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փակելով ԼՂՀ հակամարտության թեման, որպեսզի Հայաստանում որևէ մեկը չհամարձակվի կրկին խոսել Արցախի անկախության մասին»,- ասում է Պետրոսյանը և հավելում, որ ՊՆ-ն ունի համապատասխան ստորաբաժանումներ, որոնք բազմիցս զգուշացրել են սահմանին կատարվող և սպասվող իրավիճակների մասին:

Նրա խոսքով, ներկայումս խնդիրը ՀՀ իշխանության ու ԱԺ-ի կողմից ձեռնարկվող քայլերն են: «Մի շարք ամբարտավան մարդիկ բարձր պաշտոններ են զբաղեցրել և փորձում են պատերազմական երկրում բարեփոխումներ մտցնել, մասնավորապես Զինված ուժերում, իսկ արդյունքում ամբողջ համակարգն է թուլանալու: Եվ քանի մենք թույլ ենք, այս վիճակից օգտվելու է մեր թշնամին: Դա նման է մի մարդու մարմնի, որի իմունիտետային համակարգը թույլ է, իսկ վիրուսը ներսից խժռում է նրան: Այսօրվա իշխանությունը չի գիտակցում այս պարզ իրողությունը: Չեն հասկանում, քանի որ անգրագետ են, դավաճան, թե անփորձ, չգիտեմ, բայց սա է վիճակը»,- ասում է Պետրոսյանը:

Իսկ այն հարցին, թե կլինե՞ն արդյոք լայնածավալ ռազմական գործողություններ, Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Անկասկած կլինեն, պատերազմը սարերի հետևում չէ: Քանի այս ամբարտավաններն են ղեկավարում երկիրը, մեր սահմանները միշտ խախտվելու են: Իսկ գերտերություններից ոչինչ սպասել պետք չէ: Ի վերջո, ոչ մեկ չի գալու մեր փոխարեն կռվի մեր հայրենիքի համար: Եթե մենք ուզում ենք խեղդվել, գերտերություններն ի՞նչ պետք է անեն, մենք պետք է մեր անվտանգությունն ապահովենք: Պետք է մեկ միասնական մարմին դառնանք, հակառակ դեպքում կցրվենք աշխարհով մեկ՝ առանց պետականության: Պետք է բանակը հզորացնել, դա է մեր փրկությունը, այլ ելք չկա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով