Արտաքին 3 տարի առաջ - 13:00 06-03-2023

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ են, որ Էրդողանը կազմակերպի Պուտին-Զելենսկի հանդիպումը. թուրք փորձագետ

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրը Էրհանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները շահագրգռված են ուկրաինական հակամարտության առավելագույն ընդլայնմամբ։ Այս մասիս Էրհանն ասել է ռուսական Риа Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Էրհանը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից գործադրվող ջանքերին։

«Նրանք (ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան-խմբ.) չեն ցանկանում, որ Զելենսկին և Պուտինը հանդիպեն Էրդողանի հետ, նրանք չեն ցանկանում նրանց համատեղ լուսանկարը:Նրանք ցանկանում են ամենաերկար պատերազմը, չեն մտածում ուկրաինացիների ապագայի մասին, չեն մտածում խաղաղության մասին»,- ասել է Էրհանը։

Թուրք փորձագետն ընդգծել է, որ Էրդողանը շփումներ ունի ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ, և նա կարող է նրանց հանդիպումը կազմակերպելու տարբերակներ գտնել։ Էրհանի խոսքով՝ կարևորը ոչ թե համատեղ լուսանկարն է, այլ կոնկրետ արդյունքների ձեռքբերումը: Նա ասել է, որ առաջին կոնկրետ արդյունքը կլինի հրադադարը, որից հետո դիվանագիտական ​​սակարկությունների արդյունքում հնարավոր կլինի փոխզիջման հասնել։

Հիշեցնենք, որ Էրդողանը փետրվարի 24-ին Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում։Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ G20-ի ժամանակ ասել էր, որ «Մինսկ-3 չի լինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով