Արտաքին 1 տարի առաջ - 18:05 21-08-2025

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայրերը կարող են լինել Թուրքիան, Ավստրիան կամ Շվեյցարիան։

Նա հավելել է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Զելենսկին զուգահեռ ընդգծել է, որ Մոսկվայից պատերազմն ավարտելու որևէ նշան դեռևս չկա և նշել, որ եթե Պուտինը հրաժարվի հանդիպումից, այդ դեպքում ԱՄՆ-ից ուժեղ արձագանք է ակնկալում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Յերմակն էլ հայտնել է, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ մեկնարկել են անվտանգության երաշխիքների տրամադրմանը և հետագա հարձակումների կանխարգելմանը միտված ամենօրյա համակարգման գործընթաց:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի