Արտաքին 3 ամիս առաջ - 19:14 16-07-2026

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած այցի շրջանակներում համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

Ասուլիսի ընթացքում ուկրաինական կողմը հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի միջնորդական դերի վերաբերյալ։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի և հավելել․ «Մենք հայտնում ենք, որ բանակցությունները, հատկապես՝ պարոն Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր հանդիպումը, կարող է կայանալ Թուրքիայում»։

Սիբիհայի խոսքով՝ միայն առաջնորդների գագաթնաժողովը կարող է նոր դինամիկա հաղորդել խաղաղության գործընթացին:

Ֆիդանն էլ իր հերթին վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ կրկին հյուրընկալելու կողմերին և ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը։ Նա հիշեցրել է նախորդ ամիս Մոսկվա կատարած այցի մասին, որտեղ նույնպես փոխանցել է պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Ֆիդանը շեշտել է, որ հակամարտության ընդլայնման ռիսկը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք։ Բացիդրանից նշվել է, որ պաշտոնական Անկարան կտրականապես դեմ է պատերազմական գործողությունների տեղափոխմանը Սև ծովի տարածք։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի