Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:29 28-02-2023

ՔՊ-ն ՄԻՊ առաջադրելու հարցը դեռ չի քննարկել, թեկնածու չունենք. Հովիկ Աղազարյան

Oragir.News-ի տեղեկություններով երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները Աժ-ում նիստ են արել:

«Քննարկել ենք այսօրվա լիագումար նիստի օրակարգային հարցերը»,- այս մասին Oragir.News-ին ասաց ՔՊ կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ խմբակցությունը ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը քննարկե՞լ է և արդյոք առաջիկայում կներկայացնեն նրան, Աղազարյանն ասաց, որ չունեն դեռ ընտրված թեկնածու. «Այդ հարցը չի քննարկվել, թեկնածուների մասին էլ ինֆորմացիա չունեմ»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան կմտնի ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, պատգամավորն ասաց. «Ես էլ եմ տեղեկացել լրատվամիջոցներից, բայց որպես գործընթաց կամ իրավական ինչ-որ մի հարց, մեզ մոտ քննարկման առարկա չի դարձել: Այդ լուրը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»