Մամուլ 5 տարի առաջ - 08:16 16-09-2021

Մարզպետի մտերիմը քաղաքապետի թեկնածու. ում են առաջադրելու Իջևանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաեւ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջեւանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին:

Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը, սակայն, ապարդյուն անցան. համայնքապետի պաշտոնակատարն անարձագանք թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը, որը, ըստ մեր լուրերի, այս օրերին Իջեւանում նախընտրական հարցերով է զբաղված: Հենց նա է «կուրացիա» անում ընտրությունների հետ կապված հարցերն ու աջակցում Ճաղարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ:

Թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան