Ներքին 4 տարի առաջ - 17:09 27-01-2022

ՔՊ-ն այս պահին որևէ որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները:

«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին, ինչպես նշեցի, որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասաց Աղաջանյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին: Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ եթե հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»